Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Նիդեռլանդները մտնում է այն գործընկեր երկրների տասնյակում, որոնք օգնում են ուկրաինական բանակի մատակարարմանը։ Նա նշել է, որ նոր մատակարարումները կարող են «տհաճ անակնկալ» լինել Ռուսաստանի համար՝ չբացահայտելով, թե ինչի շուրջ են պայմանավորվել Կիևն ու Ամստերդամը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միայն պարզաբանել է , որ Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ այսօրվա հանդիպմանը քննարկվել է հր-ետանու մատակարարման հարցը։
«Ես վստահ չեմ, որ կարող եմ բացարձակապես ամեն ինչ ասել այն մասին, թե մենք ինչ ենք համաձայնեցրել Նիդեռլանդների խորհրդարանի հետ:», — ասել է Զելենսկին Ռյուտեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում:
Նշենք , որ այսօր՝ հուլիսի 11-ին, Նիդերլանդների վարչապետն այցելել է Կիև ։