Ֆինլանդիայի իշխանությունները չեն ցանկանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիային արտшհшնձնել Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին, որոնց Անկարան համարում է «шհшբեկչшկան»։ Այս մասին այսօր հունիսի 11-ին հայտնել են ֆիննական պետական լրատվամիջոցները։
«Ֆինլանդիան համաձայն չէ Թուրքիա տեղափոխել այն մարդկանց, ովքեր, ըստ իրենց առնչություն ունեն Գյուլենի շարժման կամ Թուրքիայում «шհшբեկչшկшն» ճանաչված քրդական PKK կազմակերպության հետ»,–գրում է թերթը։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը հունիսի սկզբին Անկարայից արտահшնձնմшն տասը հայց է ստացել, որոնցից յոթը բավարարվել են։
Ֆինլանդիան արտահանձնել է երկու մարդու սակայն, ըստ հրապարակման, նրանք կապված չեն եղել «шհшբեկչության» հետ։
Հունիսի 8-ին Թուրքիան իր վետոն հանելու համար 10 պայման է առաջադրել Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան ի վերջո անդամակցել ՆԱՏՕ-ին: