CNBC. Թուրքիան դժվարանալու է մարել պետական պարտքերը․․․

Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզ րկվել, Թուրքիան առաջիկայում դժվ արանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում ընդգծվել է, որ լիրան սկսել է արագ արժեզ րկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է երկրի կենտրոնական բանկի կողմից սահմանվող տոկոսադրույքների նվազեցումը երկնիշ գնաճի պայմաններում: Նշվել է, որ Թուրքիայում այս պահին 20 տոկոս գնաճ է և այդ պատճառով էլ 85 միլիոնանոց բնակչության համար հիմնական ապրանքների գները բարձրացել են:

Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզ րկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս