Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Աննիկա Սոդերի հետ: Բայրամովը տեղեկացրել է անվտ անգության ոլորտում տարածաշրջանում տիրող իրավիճակի, եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող միջոցառումների մասին։
«Ադրբեջանը ելնում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և հանգստություն ապահովելու դիրքերից և պատրաստ է Հայաստանի հետ սկսել սահման ազատման գործընթացը, սակայն Հայաստանը դրան չի պատասխանել»,- նշել ՝ Բայրամովը։
Սոդերը նշել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ, աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը։