Մեր իշխանությունը չի պատրաստվում շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից. Արայիկ Հարությունյան

Մեր կառավարությունը իր գործողություններում և հայտարարություններում հրապարակային է:Այն, ինչ փակ դռների հետևում է, նաև բաց դռների հետևում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:Նա անդրադարձավ նաև ընդդիմության ակցիաներին և նշեց՝ եթե ընդդիմադիրները գործընկերային են, ապա գործընկերային վերաբերմունք կստանան, բայց եթե ընդդիմությունը ինչ-որ պահանջներ է ներկայացնում ու բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իշխանությունն էլ իր բարձրությունից դրան պետք է պատասխանի, բայց եթե ընդդիմությունը շարունակում է նույն կեգործել, պարզապես մերժման կենթարկվի.

«Մի հատ նայեք՝ ընդիմությունն իրենց ինչպես է պահում՝ ներխուժելով ԱԳՆ շենք, ինչպես էր իրեն պահում այն մարդկանց հետ, որոնք բանակում են Արցախի խնդրի համար: Ընդդիմությունը, թեպետ թույլ է և նրանց ազդեցությունն էլ թույլ է, բայց խնդիրներ է ստեղծում արտաքին քաղաքական դաշտում՝ տվյալ անձանց գործունեության հետ»,-ասաց նա:Հարությունյանի խոսքով՝ ընդդիմությունը չէ, որ պետք է ստիպի, որպեսզի իշխանությունը շեղվի իր ծրագրերից.

«Ես ուզում եմ, որ բոլորն օգնեն այն իշխանությանը, որը նախորդ տարի ստացել է մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության քվեն: Մեկ տարի առաջ մեր ժողովուրդը պատասխանը տվել է, հիմա ընկնել են դռնեդուռ, հուսահատությունից փորձում են ինչ-որ օրակարգեր շեղել: Գործող իշխանությունը չի պատրաստվում մի փոքր խմբի ազդեցությունների տակ շեղվել իր ռազմավարությունից ու մարտավարությունից», -ասաց Հարությունյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս