Կիևին Harpoon հականավային հրթիռներ մատակարարելու Վաշինգտոնի մտադրությունն ինքնին նորություն չէ, Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը ուշադիր հետևում են զենքի մատակարարմանը և համապատասխան միջոցներ են ձեռնարկում։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դուք գիտեք, որ շատ զենքեր են գալիս Ուկրաինա Արևմուտքից, դուք լավ գիտեք մեր վերաբերմունքը դրա նկատմամբ, ուստի այստեղ որևէ նորամուծություն չկա»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ռուս զինվորականները «շատ ուշադիր վերահսկում են այս բոլոր մատակարարումները և կանխարգելիչ են աշխատում այս ոլորտում»։