Բրիտանական հետախ ուզությունը բացահայտել է Ուկրաինայում Ռուսական նոր պլանը:Երեկ բրիտանական ռազմական հետախուզությունը բացահայտել է նոր ռազմավարություն, որը որդեգրվել է ռուսական ուժերի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ապագա հարձակողական գործողությունների համար:
Բրիտանական հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը պահեստային ուժեր է տեղափոխում երկրի ամբողջ տարածքից և մոբիլիզացնում է այն Ուկրաինայի մոտակայքում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Թվիթերի պարբերական տեղեկագրում հայտարարել է, որ ռուսական նոր հետևակային ստորաբաժանումների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի «MT-LP» զրահամեքենաներով:Նշենք , որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու շտաբի ղեկավարը նաև հորդորել է Արևմուտքին ուղարկել ավելի ծանր զինատեսակներ, որպեսզի կարողանան հակազդել Ռուսաստանին: