Ովքեր կարծում են, թե Ալիևը երազում է Սյունիքը գրա վելու մասին, մնացել են պատմության կե ղծ գրքերի մեջ. Ալիևին այժմ երկու կարևոր հարց է հետաքրքրում…Արա Արայան

Արա Արայանը իր էջում գրում է. Սյունիքի մատրիցան: Սյունիքի պահով մի բան բացահայտեմ, զարմանաք: Ուրեմն Սյունիքը Ադրբեջանին ոչ միայն պետք չէ, ավելին, Սյունիքը Ադրբեջանի սուվերենության Էական երաշխիքներից մեկն է, բայց միայն Սյունիք Հայաստանի կազմում: Ովքեր կարծում են, թե Ալիևը երազում է Սյունիքը գրա վելու վերաբերյալ, մնացել են պատմության կեղծ գրքերի մեջ:

Ասենք Սյունիքը Ադրբեջանը գրա վեց: Նախ Ադրբեջանը ոչ ռազ մական, ոչ գեոքաղաքական եւ տնտեսական ուժ չունի Սյունիք գր ավելու համար, եթե նույնիսկ Ադրբեջանին գումարենք Թուրքիան եւ Ռուսաստանը, նույնիսկ Իրանը, միևնույն է, դա բավարար ուժ չէ այդպսիս բան անելու համար: Ի դեպ, սա չի նշանակում, որ Հայաստանի թիկունքին գերտերություններ են կանգնած, ամենևին: Ուղղակի բացի ռազ մական եւ տնտեսական ուժից կա շատ ավելի կարևոր ուժ, որին տիրապետում է հայ ժողովուրդը, դա բարդ թեմա է չծանրաբեռնեմ:
Հարցին նայենք

ամենա ռեալ եւ պարզ տեսանկյունից: Գիտե՞ք, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը դեմ էր Թուրքիայի հետ առանց վիզաների հաղորդակցությանը: Ի՞նչն էր պտաճառը, չէ ո՞ր հայկական ընկալման մեջ դրանք »մեկ ազգ» են, »պանթուրքիզմի» սպա ռնալիք է նրանց միավորումը: Կամ ինչու՞ Ադրբեջանը եւ Թուրքիան մինչև այժմ ինչ-որ ինտեգրացիոն համատեղ ծրագիր

չունեն, նույնիսկ ԵԱՏՄ ի կամ ռուս-բելուռուսի կարգի: Նույնիսկ մշակութային ոլորտում Ադրբեջանի թուրքացում չկա, թուրքական դպրոցներ համարյա չկան, չկա կրոնական »ինտեգրացիա»: Ռազ մական համագործակցությունն էլ թուրքերն ու ազերիները չեն որոշել, դա ՆԱՏՕ ի ծրագիր է, սրանում կասկած չունեմ: Ովքեր հետևել են գիտեն, որ թուրք-ադրբեջանական

հետսովետական մերձեցման ամենաթե ժ շրջանն սկսվեց մոտ տասից տասնհինգ տարի առաջ, երբ ռուսների ձեռամբ վերջանական խափանվեց Ղարաբաղի հարցի լուծումը: Հետագայում նաև խափանվեց հայ- թուրքական մերձեցումը եւ Հայաստանը դարձավ մ ահակ Ադրբեջանի գլխին ինչից օգտվեցին թուրքերը, հետո սկսվեց Սիրիան, ռուս- թուրքական մերձեցումը և այլն…

Այսինքն, թուրք- ադրբեջանական բոլոր հարաբերությունները հիմնված են բացառապես շահի վրա եւ այդ շահը միակողմանի է: Թուրքիան միլյարդների օգուտ ստացավ Ադրբեջանից: Ալիևների կլանը երբեք չափից շատ չի մերձեցել թուրքերի, կամ ռուսների հետ, սա պարզ բան է, ոչ ոք իր իշխանությամբ եւ երկրի սուվերենությամբ չի կիսվում, այն էլ անիմաստ: Սյունիքի դերը Ադրբեջանի համար պատկերացնելու համար, կենցաղային օրինակ բերեմ:

Այո, գլոբալ աշխարհը հաճախ կենցաղային մակարդակով էլ կառուցվել է: Պատկերացրեք, ապրում եք բազմաբնակարան շենքում: Ունեք ընդարձակ բնակարան, ձեր կողքի փոքր բնակարանում ապրում են օտար մարդիկ, իսկ նրանցից հետո ձեր հարազատ եղբոր բնակարանն է, որն ավելի մեծ ու բազմամարդ է: Դուք կհամաձայնվե՞ք այդ փոքրիկ բնակարանը գ րավել և միանալ ձեր հարազատ եղբոր բնակարանի հետ:
Դե պատասխանեք այս հարցին:

Ուրեմն, Սյունիքը Ադրբեջանին փրկում է թուրքական նաև պարսկական կլանումից: Ադրբեջանի համար լավագույն, միակ տարբերակը դա հայկական Սյունիքն է, ոչ թուրքական, ոչ ռուսական, ոչ պարսկական: Սա պարզից պարզ է: Հիմա Սյունիքի ամբողջ թատրոնը բացառապես Հայաստանի շահի հաշվին է: Լավրովը գնում Ալիևին իբր քաջալերում է, թե խնդիր չկա, սեղմեք հայերին, մեր հետ մոտեցեք, լավ կլինի: Ալիևն էլ ֆիրմեննի ժպիտով ասում է բա ոնց, իհարկե: Մի քանի օր հետո սկսում է սուտ հոխորտալ, սահմանին մի քանի

պռո վոկացիա անել ու ամիջապես ռուսներից պահանջել մի անհնարին բան, ասենք Զանգեցուրի միջանցք, իմանալով որ դա լինելու բան չէ, ոչ էլ որևէ մեկին պետք է: Կամ հասկացնում է, եթե գե րիներին տամ, ես կտամ, էլ դու՞ք ինչիս եք պետք, կամ առհասարակ դուք ի՞նչ հարց լուծող եք: Շուտով առանց որևէ միջանցքի հայ- ադրբեջանական սահմանները կբացվեն, ազերիները տարբեր

ճանպարհով թող գնան Նախիջևան, այնտեղից Լոնդոն: Ալիևին այժմ երկու էական հարց է հետաքրքրում, պահպանել իշխանությունն ու իր կլանի կյանքը եւ ազատվել ռուսական բանակից: Ինչպես բազմիցս ասել եմ, այս հարցերում Ալիևին կարող է փրկել ՄԵԿ երկիր և դա Հայաստանն է: Մնացած հոխորտանքներն ու բոլոլաները թատրոն են:

Իսկ թուրք- ադրբեջանական եղբայրությունը կավարտվի հայ- թուրքական սահմանի բացումից մի քանի օր հետո, գուցե դրանից առաջ: Հը՞, համաձայն եք ձեր ախպոր հետ մի տան մեջ ապրել:)Սա է Սյունիքի մատրիցան: Թարգեք այս մանկական թեման:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս