Ադրբեջանում ձերբակալվել է գեներալ-մայոր Բեքիր Օրուջևը

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ադրբեջանական զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներից՝ գեներալ-մայոր Բեքիր Օրուջեւը։

Նա զբաղեցնում էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության բանակի անձնակազմի հետ տարվող գաղափարական աշխատանքի եւ բարոյա-հոգեբանական միջավայրի ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գեներալը, ով նախկինում ղեկավարել է ռազմական լիցեյ, հանդիսանում է ադրբեջանական միջավայրում մեծ աղմուկ հանած «Թերտերյան գործի» կասկածյալներից մեկը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս