Ի՞նչ էր երազում Օբաման դեռ 2014 թվականին․ սենատորը խոսել է Մոսկվային առնչվող սահմանափակումների մասին

Նախ և առաջ, պատժամիջոցները զարմացրեցին ոչ թե Մոսկվային, այլ արևմտյան առաջնորդներին, չնայած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պնդումներին, Telegram-ում գրել է սենատոր Ալեքսեյ Պուշկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ղեկավարը կարծիք էր հայտնել, որ սահմանափակող միջոցները զարմացրել են Ռուսաստանի ղեկավարությանը։

«Անկախ նրանից, թե ինչ է գրում Գերմանիայի վարչապետը, նրանք ամենից շատ զարմացած են հենց Արևմուտքում, և նրանք զարմացած են, որ հերթական անգամ չկարողացան մասնատել ռուսական տնտեսությունը, ինչպես երազում էր Օբաման դեռ 2014 թվականին», — ասել է Պուշկովը:Ինչպես պարզաբանել է քաղաքական գործիչը, արևմտյան երկրները չէին սպասում, որ սահմանափակումները կործանարար ազդեցություն կունենան իրենց իսկ տնտեսությունների վրա։ Միաժամանակ նա նշել է, որ եվրատլանտյան երկրների ղեկավարները դեռ լիովին չեն հասկացել իրենց իսկ գործողությունների երկարաժամկետ հետեւանքները։ Իսկ Ռուսաստանին հարվածելու հետագա փորձերը միայն կվատթարացնեն Արևմուտքի դիրքերը։

«Բայց արևմտյան մայրաքաղաքներում թվում է, թե մտածում են բացառապես տնտեսական պատերազմի մասին, այլ ոչ այն մասին, որ իրենք են լինելու դրա զոհը»,- եզրափակել է Պուշկովը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս