Ռուս զինվորականները Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում սկսել են օգտագործել «305» բարձր ճշգրտությամբ ավիացիոն հրթիռներ՝ թիրախավորման գծից ոչ ավելի, քան երկու մետր շեղմամբ։Այս նորագույն հեռահար կառավարվող հրթիռը նշանառության համակցված համակարգով արդեն փորձարկումներ է անցել Սիրիայում, իսկ այժմ կիրառվում է ուկրաինացի զինվորականների կարևորագույն օբյեկտների ոչնչացման համար, ինչպիսիք են զինամթերքի, վառելիքի ու քսանյութերի պահեստները։ Հրթիռներն արձակվում են Ми-28НМ հարվածային ուղղաթիռներից՝ համաձայն բորտային իներցիոն նավիգացիոն համակարգի տվյալների։
Հրթիռի հեռահարությունը 14,5 կիլոմետր է, արձակման քաշը՝ 105 կիլոգրամ, բարձր պայթուցիկ բեկորային մարտագլխիկի քաշը՝ 25 կիլոգրամ։
2021 թվականի նոյեմբերին High-Precision Systems հոլդինգի փոխտնօրեն Սերգեյ Միխայլովը հայտարարել էր, որ ռուսական հարվածային Ка-52М և Ми-28НМ ուղղաթիռները կարող են զինված լինել Izdeliye 305E կառավարվող բազմաֆունկցիոնալ հրթիռով։ Նրա խոսքով՝ դա կբարձրացնի բոլոր տեսակի թիրախները խոցելու նրանց հնարավորությունները։