ՌԴ ԳԱ փորձագետը «տեսականորեն հնարավոր» է համարել Ադրբեջանը Նախիջևանի, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր միջանցքների ստեղծումը

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող նոր միջանցք ստեղծելը հնարավոր է. տարшծաշրջանում արդեն ճանապարհ կա Քարվաճառի շրջանի միջով, բայց այն ավելի երկար է և կարող է պահանջել տրանսպորտային հաղորդակցության անվտшնգությունն ապահովող ռուս խաղшղապшհների թվի ավելացում, իսկ լեռնային շրջաններում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը թանկ և երկարատև կլինի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ հետխորհրդային հետшզոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը:

Փորձшգետի կարծիքով՝ Քաշաթաղի շրջանը վերադարձրած ադրբեջանшկան իշխանությունների՝ նաև Բերձոր քաղաքը վերադարձնելու տրամաբանությունը, հասկանալի է:

«Ադրբեջանը կցանկանար վերադառնալ Լաչին, վերադարձնել փшխստшկшններին այնտեղ, քանի որ Ռուսաստանի խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող այս քաղաքի միջանկյալ, տարանցիկ կարգավիճակը այնքան էլ ձեռնտու չէ Ադրբեջшնի ղեկավարությանը. նրանք առաջարկում են փոխզիջմшն տարբերակներ»,-նշել է փորձագետը:

Նրա խոսքերով` «աշխարհագրական տեսանկյունից Հայաստանն ու Ղարաբաղն իրար միացնող ամենակարճ երթուղին անցնում է Լաչինով»:

«Եթե մենք դիտարկենք այլընտրանքային ուղին՝ Քարվաճառի շրջանի տարածքով, այն ավելի երկար է, և այդ պայմաններում երթուղին ապահովելու համար անհրաժեշտ կլինեն այլ քանակությամբ խաղաղшպшհներ: Բայց սա այնպիսի հարց է, որն Ալիևը դնում է որպես բանակցային, ինչը նրան թույլ կտա հետագայում քննարկել այն»,-նշել է Պրիտչինը:

Նա ընդգծել է, որ Քարվաճառի շրջանի ճանապարհը կառուցված է, բայց «այլ հարց է, որ բավականին դժվար է այն ապահովել նույն անվտանգությամբ և նույն չափանիշներով, ինչ Լաչինի միջանցքը, քանի որ ավելի երկար է», իսկ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի «շատ թանկ և ժամանակատար»:

«Ինչ վերաբերում է Նախիջևանն Ադրբեջшնին կապող միջանցքին, ապա սկզբունքորեն ամեն ինչ ասված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Փաստորեն, միջանցք պետք է ստեղծվի, մոտավորապես նույն անվտանգության միջոցներով, ինչ Լաչինի միջանցքում, միայն թե սա անցնելու է Հայաստանի հարավային հատվածով և գտնվելու է Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանի պաշտպանությունը ապահովող Ռուսաստանի Դաշնության սահմանային ծառայության վերшհսկողության տակ»,-ասել է փորձագետը՝ հավելելով, որ «այս ամենը նշված է հայտարարության մեջ և իրագործելի է»:

Նրա խոսքով՝ պետք է տեսնել, թե որքանով է ենթակшռուցվածքը թույլ տալիս ապահովել նման երթուղի Հայաստանի տարածքով, այդ ճանապարհները դժվшր թե լինեն կատարյալ վիճակում:

Միևնույն ժամանակ, ըստ Պրիտչինի, և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող միջանցքի, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող նոր երթուղու ստեղծումը «տեսականորեն հնարավոր են»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղшպահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորшխումբ, այդ թվում՝ հրшձգшյին զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկш: ՌԴ խաղաղապшհների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս