Կրեմլի խոսնակը մեկնաբանել է Կադիրովի հայտարարությունը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը հնարավոր հրաժարականի մասին ակնարկներով «առայժմ չի նյութականանում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները, բայց, այսպես ասենք, մինչ այժմ, եթե ճիշտ եմ հասկանում, այդ հաղորդագրությունները ոչ մի կերպ չեն նյութականանում…

Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ նա շարունակում է ղեկավարել Չեչնիայի Հանրապետությունը»,- ասել է նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս