Հայաստանը դիմել է Վրաստանին ծովային տրանսպորտն օգտագործելու խնդրանքով

Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանին բեռնափոխադրման համար նավահանգիստներն օգտագործելու խնդրանքով։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է լաստանավային անցման արագ գործարկման մասին, որը կապելու է վրացական սևծովյան Փոթիի նավահանգիստը Ազովի ծովի ռուսական «Կովկաս» նավահանգստի հետ։«Հայաստանի կառավարությունը դիմել Է Վրաստանի կառավարությանը Լարսին «որպես այլընտրանք» դիտարկել ծովային տրանսպորտի օգտագործումը Հայաստանից տեղափոխվող բեռների, մասնավորապես՝ սննդամթերքի, շուտ փչացող մթերքների ու բնահյութերի համար։ Հայաստանը, որն ուղիղ ելք չունի դեպի ծով, ավանդաբար օգտվում է Վրաստանի նավահանգիստներից»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Վրաստանը «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» միջազգային կոնվենցիայի անդամ է: Այս կոնվենցիային համապատասխան՝ ծով ելք չունեցող պետությունները պետք է հավասար պայմաններ ունենան ծովափնյա երկրների հետ՝ դեպի ծով ազատ ելք ունենալու նպատակով։

Հիշեցնենք, որ Հայաստանի դիմումի պատճառ է դարձել Վրաստանի և Ռուսաստանի սահմանին միակ անցակետի ծանրաբեռնվածությունը։Հավելենք, որ օրեր առաջ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով Վրաստանում էր։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս