ՌԴ-ն շահագրգռված է ԼՂ-ում միջազգային ներկայությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը հայտնել է, որ կազմակերպության առաքելությունը կարող է Ղարաբաղ մեկնել այս տարվա ամռանը:

Կուզնեցովը շեշտել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ապահովելու միջազգային ներկայությունն այդ շրջանում, միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայությունը, որը զբաղվում է պատմական ժառանգության պահպանությամբ։

Պաշտոնյան ընդգծել է, որ այժմ բանակցություններ են ընթանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության եւ Ադրբեջանի միջեւ. առաջին առաքելությունը ենթադրվում է այն տարածքում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է: Ընդ որում, ոչ թե մեկ, այլ մի քանի առաքելություն կայցելի ԼՂ։ Առաջին խումբը, ամենայն հավանականությամբ, կժամանի ամռանը:

«Անհրաժեշտ է բազմաթիվ տեխնիկական, անվտшնգության հարցեր համաձայնեցնել, քանի որ այնտեղ ակшնшպատ դաշտեր կան։ Եվ քանի որ օբյեկտները շատ են, պետք է ընտրել առաջնայինները»,- ասել է Կուզնեցովը։

Ալիք

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս