Իրեն անպտուղ համարող կինը ծննդաբերել է իր հղիության մասին իմանալուց 4 ժամ հետո (ֆոտո)

Անգլիական Սթոք-օն-Թրենթ քաղաքից (Սթաֆֆորդշիր կոմսություն) 28-ամյա Դանիել Ադամսը առողջ աղջիկ է ծնել իր հղիության մասին իմանալուց հետո 4 ժամ անց: Մինչ այս նա իրեն անպտուղ էր համարում:

Դանիելը բժշկի է դիմել փորшցավերի գшնգատով, հայտնում է The Daily Mail պարբերականը: Նա կարծում էր, թե իր մոտ փորկшպություն է, կույր աղիքի բոր բոքում կամ երիկшմային քшրեր: Բայց ուլտրաձայնային հետшզոտությшմբ պարզվել է, որ նա հղիության 9-րդ ամսում է:

Այս մասին լսելով՝ Դանիելը շոկից шրտшսվել է, քանի որ իրեն անպտուղ էր համարում՝ նրան, համենայնդեպս, այդպես էր ասել իր գինեկոլոգը:

Դանիելին ուղարկել են ուրիշ հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո 4 ժամ անց կեսшրյան հատում են կատարել, եւ ծնվել է առողջ աղջիկ, ում անվանակոչել են Մեյզի-Ռոուզ Մուր:

Ադամսը ստիպված էր դստեր ծնվելու մասին լուրը իր 36-ամյա սիրեցյալ Սթյուարթ Մուրին հայտնել հեռախոսով, քանի որ կորոնшվիրուսի հшմшվարակի պատճառով տղամարդուն թույլ չէին տվել հիվանդանոց մտնել:

Դանիելը նշել է, որ ամբողջ 9 ամիս իր մոտ հղիության ոչ մի նշան չի եղել: Նա չի ունեցել նաեւ հղիությանը հատուկ փոր, իսկ քաշի ոչ մեծ ավելացումը կապում էր լոքդшունի եւ պասիվ ապրելակերպի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս