Նման ռուսների առաջ մենք չենք կարող դուռ փակել․ Բորել

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չի պաշտպանում վիզային ռեժիմի արգելքի գաղափարը Ռուսաստանի բոլոր քաղաքացիների համար առանց բացառության։ Այս մասին նա հայտնել է իսպանական Սանտանդեր քաղաքում միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:

«Սա շատ հակասական առաջարկ է: Որոշ երկրներ արդեն որոշակի միջոցներ են ձեռնարկել այս համատեքստում, մյուսները չեն պատրաստվում աջակցել այս որոշմանը: Չեմ կարծում, որ լավ գաղափար է բոլոր ռուսների մուտքն արգելել: Պետք է ավելի ընտրողաբար գործենք»,- նման կարծիք է հայտնել եվրոպացի դիվանագետը։Նա նշել է, որ պետք է արգելել ռուս խոշոր գործարարների մուտքը ԵՄ, բայց ոչ այն ռուսների, որոնք ցանկանում են լքել իրենց հայրենիքը։

«Մենք չենք կարող փակել դուռը նման ռուսների առաջ, ես չեմ կարծում, որ սա լավ գաղափար է»,- ասել է Բորելը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանը ԵՄ երկրներից պահանջել է դադարեցնել վիզաների տրամադրումը Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս