Մեդվեդևը նշել է` որն է ՌԴ-ի հաղթանակի գրավականը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գնահատել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի ընթացքը՝ ենթադրելով, որ դա լինելու է անվերապահ հաղթանակի բանալին, թեև ընթանում է որոշակի դժվարություններով’Այդ մասին Մեդվեդևը հայտարարել է՝ պատասխանելով ռազմական թղթակից Նադանա Ֆրիդրիխսոնի հարցերին։ Գրավոր հարցազրույցի տեքստը հրապարակվել է հոկտեմբերի 10-ին նրա Telegram ալիքում։

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ մասնակի մոբիլիզացիան ընթանում է այնպես, «ինչպես կարող է ընթանալ մի երկրում, որտեղ այն 80 տարուց ավելի տեղի չի ունեցել»։«Կա իսկական հայրենասիրություն, կան մարդկային հույզեր, կա ստանդարտ անփութություն»,- հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։

Միաժամանակ նա մոբիլիզացիայի մեջ գլխավորը համարում է այն, որ «երկիրը միավորվել է՝ պաշտպանելու մեր ժողովրդին ու հայրենիքը»։ «Եվ սա է մեր անվերապահ հաղթանակի գրավականը»,- հավելել է Մեդվեդևը։Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում մասնակի զորահավաք է հայտարարել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս