ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղությամբ

Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես, կրակ է բացել Նորավան գյուղի բարձրավոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ, գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Ըստ նրա՝ կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:

Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս