Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ որոշակի շրջադարձային պահ է սկսվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության պատ-երազմում, քանի որ ուկրաինական ուժերը հարվ-ածում են ռուսական թիկունքին։ Այս մասին նա ասել է իր հարցազրույցում։
Պոդոլյակը նշել է, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է ռուսական զո-րանոցներով ու զի-նամթերքի պահեստներով ոչնչ-ացնել 16 դիրք։ Բացի այդ, հակառակորդը կորուստների պատճառով ստ-իպված է լինում օպերատիվ դադարներ վերցնել։
«Որովհետև պատ-երազմի որոշակի շրջադարձային կետ արդեն սկսվում է։ Դա պայմանավորված է նրանով, որ մենք ապացուցում ենք, որ հարձակվելու ենք բան-ակային կառույցների պահեստների և օպերատիվ կառավարման կենտրոնների վրա»,- ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։
Ըստ Պոդոլյակի, այս բեկումնային կետն ավելի շոշափելի կդառնա Արևմուտքից էլ ավելի մեծ քանակությամբ զ-ենքի ստանալով։