Թիկունքի կամավոր աշխատողները

«Գործում ենք քողարկող ցանցեր» նախաձեռնության կամավորների հայտը ընդամենը 2 օրվա ընթացքում լրացրեցին մի քանի հարյուր քաղաքացիներ և փոքրից մեծ լծվեցին աշխատանքի։ Համահայկական Կամավորական Միության անդամ Մանե Հովհաննիսյանը պատմում է․

«Այս օրերին յուրաքանչյուրս ենք կամավոր հանուն Արցախի և ես չեմ տարանջատում Հայաստան Արցախ , մեր տունն է, բոլորս մի բռունցք ենք։ Մեզ անընդհատ տարբեր քաղաքներից, մարզերից նամակներ էին գալիս ու պատրաստակամություն հայտնում աշխատելու »։

Քողարկող ցանցեր գործելու համար կամավորներից ոչ մեկը ջանք չի խնայում․

«Աշխատանք այս օրերին օգնում է, գործում ենք մինչև ձեռքերի վերջին շարժը»։

Համահայկական կամավորական միության փոխնախագահ Գոռ Գալստյանի խոսքերով լինել կամավոր հանուն Արցախի նշանակում է ամուր պահել թիկունքը․

Առաջ կամավորությունն այսքան տարածված չէր, իսկ հիմա վստահաբար կարող եմ ասել, որ 90 տոկոսը կամավորությամբ է զբաղվում և ամենակարևորը մեծ սիրով և պատրաստակամությամբ»։

Միասին մենք կարող ենք այս աշխարհը դարձնել ավելի լավը – սա հենց այն գաղափարն է, որն իր մեջ կրում է ցանկացած մարդ, որը պատրաստակամություն է հայտնում կամավորական աշխատանքով զբաղվելու։ Եվ կամավորական աշխատանքով զբաղվող մարդիկ չեն վարձատրվում ոչ թե որ իրենց աշխատանքը պակաս կարևոր է կամ անօգուտ, այլ որովհետև այդ աշխատանքն անգին է․

«Վստահ ենք, որ Արցախում խաղաղություն է հաստատվելու և բոլորս գնալու ենք փոքրիկ քայլերով վերականգնելու Արցախը»։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս