Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը . Մանրամասներ

Թուրքիայի ու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների միջև կայացած հանդիպման ժամանակ բացի Սիրիայից, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև իրվաիճակն Հրավային Կովկասում:

Սերգեյ Լավրով-Մևլութ Չավուշօղլու հանդիպումից հետո կողմերն ասուլիս են տվել, որի ընթացքում Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել է նաև հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղը հարցը:

«Քննարկել ենք Հարավային Կովկասում 3+3 ձևաչափը, Ադրբեջան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը»,-ասել է Չավուշօղլուն:

Նա հերթական անգամ նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միչև հնարավոր խաղաղության պայմանագրի ստորագրում, իբր բխում է տարածաշրջանային երկրների շահերից:

Անդրադառնալով Սիրիային, Չավուշօղլուի խոսքերով, Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կկատարեն ավելի վաղ Անկարայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները Սիրիան «шհшբեկիչներից» մաքրելու վերաբերյալ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս