Թուրքիայում կալ անավորվել է ռուսական նավ

Թուրքիան կալանել է ռուսական «Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավը, որը Ուկրաինայից հացահատիկ է տեղափոխել։ Ուկրաինական կողմը նավի կալ-անավորման և ունեցվածքի բռնագրավման միջնորդություն է ներկայացրել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

«Ժիբեկ Ժոլի» բեռնատար նավի կալանավորվելու մասին հեռուստաեթերի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։

«Մենք լիարժեք համագործակցություն ունենք։ Նավը կանգնած է հենց նավահանգստի մուտքի դիմաց։ Վաղը հանդիպում է լինելու, որի ընթացքում կորոշվի նավի ճակատագիրը։ Մեր խնդրանքը ներկայացվել է, և մենք հույս ունենք, որ նավը կկալ-անավորվի, գույքը կբռ-նագրավվի, և բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է դեսպանը։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին , որ Կիևը խնդրել է Անկարային կալանել Ռուսաստանի դրոշով նավը, որը մեկնում է Թուրքիա ,Բերդյանսկից ուկրաինական հացահատիկ է տեղափոխում։

ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի պակասի պատճառով համաշխարհային պարենային ճգն-աժամի սպառ-նալիքի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս