Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության . ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի

Այսօր ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ելույթում ասաց.

«Ես ուզում եմ իմ գնահատանքը հայտնել վարչապետին , իմ գործընկեր դեսպան Վիկտորինին: 1992 թվականից սկսած աջակցության առումով ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցության ֆինանսավորում և մենք միայնակ չենք այստեղ , մեր հետ են նաև ԵՄ մեր գործընկերները:

Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարությանը բարփոխումների իրականացման ճանապարհի: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը և մի բան, որ ամենակարևորն է, կարծում եմ, դա մարդկային կապիտալում ներդրումներն են: Դրանք բացարձակ մեծ անհրաժեշտություն ունեն: Եթե մարդկային կապիտալում ներդրումներ չես անում, չես կարող հաջողության հասնել այլ ոլորտներում: Հայաստանի վարչապետը իր խոսքում նշեց քաղաքացիներին պատրաստելուն ժողովրդավարությանը , մասնակից դառնալուն , ես կարծում եմ դա կարևոր գործոն է:»,- ասել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս