Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատերազմում Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետն այս կերպ է մեկնաբանել Ուկրաինայի զի-նված ուժերի կողմից Դոնբասի, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի խաղաղ բնակիչների գնդակ-ոծությունները։
«Սա պատերազմ չէ թշնամու դեմ, պայքար չէ Ռուսաստանի դեմ, այլ կռիվ է սեփական երկրի հետ։ Եթե մինչ այս Կիևի ռեժիմը քաղաքականապես էր ոչնչ-ացնում Ուկրաինան, ֆիզիկապես ոչնչ-ացնում էին Դոնբասի ժողովրդին, ապա այսօր մարդկանց ոչնչ-ացումը տեղի է ունենում Ուկրաինայի ամբողջ տարածքում», — ասել է Զախարովան՝ շեշտելով, որ Վլադիմիր Զելենսկին գործում է այն ուժերի շահերից, որոնք որևէ կապ չունեն Ուկրաինայի հետ։