Իրանի խորհրդարանի անդամ Շահրիար Հեյդարին զգուշացրել է Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք անհիմն հայտարարություններ են անում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:
«Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, թույլ չենք տա որևէ կերպ վն -աս հասցվի այդ սահմաններին։ Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվ-տանգ է եղել: Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք: Որոշ երկրներ ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի»,- ասել է Իրանի խորհրդարանի անդամ Շահրիար Հեյդարին:
Նշենք , որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը դեմ է լինելու Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակող ցանկացած քաղաքականությանը: