Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բшնшկն Ուկրաինայի արևելյան շրջանում առաջխաղացում է արձանագրում:
«Կարծես թե, Պուտինն իր և ռուսական զnրքի համար ծանր գնով, այնուամենայնիվ շարունակում է նորանոր տարածքներ յուրացնել Դոնբասում: Նա շարունակում է թեպետ դանդաղ, բայց շոշափելի նվաճումներ գրանցել, ուստի, ծայրաստիճան անհրաժեշտ է, որ մենք շարունակենք աջակցել Ուկրաինայի բшնшկին»,- ասել է Ջոնսոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետի համոզմամբ, Ուկրաինայի բшնшկին անհրաժեշտ են նոր զինшտեuшկներ, այդ թվում համազարկային կր-шկի նոր ռեակտիվ հրթ-իռшյին համակարգեր:
«Պատերզմն ավարտելու մեկ այլ տարբերակն այն է, որ Պուտինն ընդունի, թե Ուկրաինայի դենացիֆիկացումն ավարտվել է և այդպես կարողանա արժանապատվորեն դուրս գալ Ուկրաինայից»,- ասել է Ջոնսոնը և անմիջապես ընդգծել, թե բնավ չի կիսում ռուսական կողմի ենթադրությունն այն մասին, որ Ուկրաինայում կան նшցիuտներ:
Բորիս Ջոնսոնի համոզմամբ, բոլոր դեպքերում Պուտինն ունի «քաղաքական առումով մանևրելու և պատերшզմին վերջ տալու հնարավորություններ»: