Բողոքի ցույցերը Նուկուսում, Ուզբեկստան։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը համաձայնել է Կարակալպակիստանի ցուցարարների պահանջներին՝ չփոփոխել երկրի սահմանադրությունը՝ շրջանը ինքնավարությունից զրկելով։
Սակայն Ուզբեկստանի նախագահը Կարակալպակում արտակարգ դրություն է հայտարարել: — Արմ Լnւր
Նշենք , որ արտակարգ դրություն կտևի մինչև օգոստոսի 2-ը։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Որոշման պատճառը երկրի հյուսիսարեւմտյան շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաներն են։ Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Ուզբեկստանում բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել Սահմանադրության փոփոխությունների դեմ։