Սերգեյ Լավրով . «ԱՄՆ-ն լավ չի հասկացել , որ չի կարող Ռուսաստանին ստ իպել , որպեսզի …

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ռուսական հեռուստաալիքի եթերում հայտարարել է , որ ԱՄՆ-ն չի կարողանա երբեք Ռուսաստանին զրկել միջազգային հարցերում սեփական ձայնի իրավունքից՝ զ-ենք մատակարարելով Ուկրաինային և ստ-իպել նրան կատարել Վաշինգտոնի հորինած կանոնները։

Պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի այն հարցին, թե ինչի է փորձում հասնել ԱՄՆ-ը՝ Ուկրաինա զ-ենքի հավելյալ խմբաքանակ ուղարկելով, նախարարը նշել է, որ այդ նպատակները վաղուց են հայտարարվել Վաշինգտոնում։

«Նրանք հասնում են նրան, ինչ վաղուց էին հայտարարել, որ Ռուսաստանը պետք է իմանա իր տեղը, Ռուսաստանը իրավունք չունի իր ձայնը հայտնել միջազգային հարցերում, Ռուսաստանը պետք է ենթարկվի ԱՄՆ-ի հորինած կանոններին։ Այսքանը: Սակայն կարծում եմ, նրանց համար միանգամայն պարզ է, որ դա իրենց չի հաջողվի»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս