Թուրք նախկին պատգամավոր (1983-1999թթ), նախկին առողջապահության, տուրիզմի նախարար Բյուլենթ Աքարջալըն թուրքական «Milliyet»-ում հրապարակած հոդվածում անդրադարձել է ԱՄՆ սենատորների՝ ցեղաս պանության թեմայով Բայդենին գրած նամակին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Հոդվածում Աքարջըն Թուրքիայի մեջլիսին (խորհրդարան) առաջարկում է գործողությունների պլան՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղաս պանության ճանաչումը կան-խելու նպատակով։
Ըստ նրա՝ Թուրքիայի հшկшքшյլերի ծանրության կենտրոնը պետք է ընկնի խորհրդարանի վրա, քանի որ ցեղաս պանության ճանաչման բանաձևերը ընդունվում են այլ երկրների խորհրդարաններում: Աքարջըի՝ մեջլիսին ներկայացրած առաջարկությունները ներկայացնում ենք ստորև.
— ԹԱՄԺ-ի (Թուրքիայի ազգային մեծ ժողով — ԹԱՄԺ) նախագահ Մուսթաֆա Շենթոփի կողմից երկխոսության հիմնում Կոնգրեսում իր պաշտոնակցի հետ:
— Առնվազն ազգային հարցերում ԹԱՄԺի-ի վերկուսակցական դիքորոշուման ավելի ուժեղ ներկայացում Կոնգրեսում:
— ԹԱՄԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների փոքր խմբերով արդյունավետ այցեր Վաշինգտոն, այցերը պետք է պլանավորված լինեն:
— Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և ռազ մական հանձնաժողովների անդամներին հրավիրել Թուրքիա:
— Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում աշխատող մասնագիտական խմբերի՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատուների ու մասնագետների հետ երկխոսության ցանց հիմնում:
— ԹԱՄԺ-ից գնացող պատվիրակությունների հանդիպումներ նաևԱՄՆ-ի մամուլի ու ուղեղային կենտրոնների անդամների հետ:
— ԹԱՄԺ-ը կողմից ավելի Թուրքիայի ու լոբբիի ու PR-ի աշխատանքներին ավելի մեծ տեղի հատկացում:
— Միջխորհրդարանական բարեկամական հանձնաժողովներից կազմված համատեղ տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում:
— ԹԱՄԺ-ի պատգամավորների ու կոնգրեսականների հանդիպումներ թուրք-ամերիկյան հարաբերությունների թեմայով կոնկրետ առցանց միջոցառումների ժամանակ: