Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է․ զգուշության կոչ՝ փորձագետներից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի վերջին նիստում քննարկվեց գործընկեր պետությունների ինստիտուտի ստեղծման ծրագիրը։ Սա ենթադրում է, որ կառույցը կարող է նոր կարգավիճակով գործընկերներ ունենալ, իսկ նման ցանկություն ունեցող երկրներ կան։

Պետդումայի աղբյուրները գաղտնազ երծում են, որ նախաձեռնության գլխավոր նպատակը Ադրբեջանին և Պակիստանին ռազմաքաղաքական այս կազմակերպությունում գործընկերոջ կարգավիճակ տալն է։ Այդ երկրները որոշիչ ձայն չեն ունենա ՀԱՊԿ-ում, սակայն կմասնակցեն փաստաթղթերի նախապատրաստմանը և կոլեկտիվ որոշումների մշակմանը՝ հստակեցնում է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ադրբեջանի և Պակիստանի մասնակցության հնարավորությունը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից և Երևանը կարող է կիրառել վետոյի իր իրավունքը ու թույլ չտալ այդ երկրների հետ որևէ համագործակցություն ՀԱՊԿ–ում։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան. «Թող հարցը պաշտոնապես ներկայացվի, հետո կմտածենք այդ մասին։ Սա գուցե տարածում են՝ մեր տրամադրությունները ճշտելու նպատակով։ Թող նախ բացատրեն, թե ինչ է տալու ՀՀ անվտանգությանը։ Իմ կարծիքով՝ սա ավելի է ի ցույց դնելու, որ ՀՀ-ն իր անվտանգության խնդիրները չի կարողանալու կազմակերպության շրջանակում լուծել, ավելին, որ այդ կառույցը ոչ թե ՀՀ-ի անվտա նգության մարտահրավերները հաղթահարելու համար է, այլ միանգամայն այլ օրակարգով է առաջնորդվում, որը Հայաստանի հետ կապ չունի»։

Զրուցակիցս ձեռնպահ է մնում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հանդուգն ձեւակերպման մեկնաբանությունից, որ եթե Հայաստանին չի գոհացնում ՀԱՊԿ-ի արձագանքը, կարող է դուրս գալ կառույցից։

Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի տարածք ներխ ուժումից հետո պաշտոնական Երևանը դիմել էր ՀԱՊԿ-ին՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Կառույցը դիմումին ուշ էր արձագանքել՝ թշն ամու ներ խու ժումը ՀԱՊԿ անդամ երկրի տարածք ընդամենը սահմանային միջադեպ որակելով։ Մինչդեռ Տաջիկստանի դեպքում ՀԱՊԿ–ը պատրաստ է ակտիվ մասնակցություն է ցուցաբերել։

Այստեղ Ռուբեն Մեհրաբյանի գնահատականը հստակ է՝

«ՀՀ–ն պետք է շարունակի տեղեկացնել, թե ինչ է կատարվում, բայց մյուս կողմից՝ որպես դեմարշ, պետք է հետ կանչի ներկայացուցչին կոնսուլտացիաների։ Հայաստանը նաեւ պետք է բարոյաքաղաքական առումով իրեն ազատ զգա որեւէ պարտավորությունից, որը կա շկանդում է ՀՀ կապը արտաքին աշխարհի հետ, կաշկանդում է այն քայլերը, որոնք բխում են ՀՀ անվտանգության շահերից, այդ թվում՝ ՀԱՊԿ-ից և առաջին հերթին հենց ՀԱՊԿ-ից, քանի որ ՀԱՊԿ-ը, ինչպես տեսնում ենք, ոչ թե պրոբլեմի լուծում է, այլ՝ պրոբլեմ»։

Այս հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշում ունի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Կարծում է՝ շատ զգույշ պետք է լինել անվտա նգության հարցերում, քանի որ Արևմուտքի ներկայացուցիչը մեր տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Հայաստանի ընտրությունն այդքան էլ մեծ չէ։

«Երկու անվտա նգային համակարգի ընտրության հնարավորություն ունի այսօր ՀՀ-ն՝ կամ ռուսական, կամ թուրքական։ Բայց այս ամենից ավելի կարևոր է հասկանալ, որ մեր անվտ անգության երաշխավորը պետք է մենք լինենք»։

Սուրեն Պետրոսյանը ևս համոզված է, որ եթե ՀԱՊԿ-ում կյանքի կոչվի Ադրբեջանի ու Պակիստանի՝ կառույցի գործընկեր դառնալու նախաձեռնությունը, ապա Հայաստանը պետք է կիրառի վետոյի իր իրավունքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս