Ադրբեջանի բռնապետը կրկին սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի նախագահն այցելել է Բաքվի կողմից օկուպացված Քարվաճառի շրջան, որտեղ մասնակցել է հիդրոէլեկտրակայանի բացմանը: Իր ելույթում Ալիևը կրկին սպառնացել է. «Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Ընդամենը 44 օրում մենք հակառակորդին ծնկի բերեցինք, ստիպեցինք բարձրացնել սպիտակ դրոշը և հեռանալ Քալբաջարից։ Եթե Հայաստանը փորձի ժամանակ ձգել սահմաններ սահմանելու հարցում, ապա ։ Եթե Հայաստանում ռեւանշիստները գլուխ բարձրացնեն, պետք է իմանան, թե ինչ է իրենց սպասվում:

Մեր ռազմական հզորությունը Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում պետք է միշտ ուժեղ լինի»,-նշել է թշնամական պետության ղեկավարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս