Ո՞րն է լինելու հաջորդը, ռուսնե՛ր․ Ուկրաինայի ՊՆ-ն՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի մասին

«Մոսկվա» հրթիռային հածանավը և Կերչի կամուրջը՝ ուկրաինական Ղրիմում ռուսական հզորության երկու տխրահռչակ խորհրդանիշները, կործանվել են։ Ո՞րն է լինելու հաջորդը, ռուսնե՛ր: Այսպիսի գրառում է կատարել Ուկրաինայի ՊՆ պաշտոնական թվիթերյան էջը՝ անդրադառնալով Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։ Ավելի վաղ պատահարին անդրադարձել է եղել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակից․

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած վթարից հետո ասել է, որ սա «սկիզբն է»;«Ղրիմը, կամուրջը, սկիզբը. Պետք է ոչնչացնել այն, ինչ անօրինական է, գողացվածը վերադարձվի Ուկրաինային, ռուսական օկուպացիան պետք է վտարվի», — գրել է Պոդոլյակը Twitter-ի իր միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ վաղ առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, ինչի հետևանքով գնացքի վառելիքի յոթ բաքերում հրդեհ է բռնկվել։ Կամուրջի երկու ավտոմոբիլային բացվածքների մասնակի փլուզում է տեղի ունեցել։ Կամուրջի ցամաքային հատվածի կամարը վնասված չէ։ Մարզային իշխանությունների նախնական տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս