ՌԴ նախագահը չի մասնակցի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը

Կրեմլը չի դիտարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հուղարկավորությանը մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը հուղարկավորությանը, Պեսկովն ասել է.«Քանի դեռ չի հայտարարվել, թե ինչ արարողակարգ է լինելու, այս ամենը պետք է հայտարարի թագավորական արքունիքը կամ իշխանությունները։

Փետրվարին Բրիտանիան պատժամիջոցներ սահմանեց Պուտինի դեմ։ Ռուսաստանում Եղիսաբեթ II-ին մեծ հարգանքով էին վերաբերվում նրա իմաստունության և հեղինակության համար, նշել է Պեսկովը։ «Այժմ միջազգային ասպարեզում նման որակները պակասում են»,- հավելեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս