Անգլիական թերթը երկուշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը, որը նախապես ծրագրված էր այս ամսվա վերջին, ըստ երևույթին չեղարկվել է նրա ծերության հետ կապված մտահոգությունների պատճառով։
ԱՄՆ նախագահի Արևմտյան Ասիա կատարելիք այցից ընդամենը մի քանի օր առաջ, անգլիական լրատվամիջոցը հաղորդել է, որ մինչ Սպիտակ տան օգնականները փորձում են դիվանագիտական պատճառներ բերել Բայդենի այցը հետաձգելու համար, ամենայն հավանականությամբ, Բայդենի Սաուդյան Արաբիա այցի չեղարկման հիմնական պատճառը մտահոգությունն է առ այն, որ երկարաժամկետ ճանապարհորդությունը մեծ սխալ կլինի ԱՄՆ 79-ամյա նախագահի համար:
Փիթեր Բեյքերը մի հոդվածում անդրադարձել էր այդ կետին և գրել, որ ԱՄՆ-ի պատմության ամենատարեց նախագահի ծրագիրը կառավարելը որոշակի մարտահրավերներ ունի։ Բեյքերը իր հոդվածում նշել էր, որ այդ երկրի նախագահական ընտրություններին մասնակցելու Բայդենի մտադրությունը հաշվի առնելով, նրա տարիքը խնդրահարույց թեմա կդառնա: