Քանի մարտիկ է Ազովստալում գերի ընկել. Զելենսկին պարզաբանել է

Ազովստալից ավելի քան 2,5 հազար ուկրաինացի մարտիկներ գտնվում են ռուսական գերության մեջ։ Նրանց ազատ արձակմամբ զբաղվում է ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկու խոսքով՝ ռուսական կողմի համար ձեռնտու չէ «խոշտանգումներ կիրառել Ազովստալի մեր պաշտպանների նկատմամբ, քանի որ նրանք դարձել են «հանրային բանտարկյալներ»»։

Նախագահը նաև նշել է, որ լուրջ չի վերաբերում Ռուսաստանի իշխանությունների և «ԴԺՀ»-ի ներկայացուցիչների հայտարարություններին մարտիկների հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի որ այս կերպ նրանք փորձում են իրենց գովազդելայս հարցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս