Ինչ իրավիճակ է այս պահին Վարդենիսում.

Գեղարքունիքի բնակավայրերի ուղղությամբ ամբողջ գիշեր ինտենսիվ կրակ է եղել, հիմա կրակի ինտենսիվությունը մի քիչ թուլացել է: Այս մասին «Հրապարակին» հայտնեց Վարդենիսի քաղաքապետի մամուլի քարտուղար Էդգար Պետրոսյանը: Նա ողջ գիշեր հետևել է իրավիճակին: Այնպես չէ, որ մարդիկ խուճապի մեջ են: Պարզապես այն գյուղերից, որտեղ որ հրետակոծություն է եղել, բնակչությունը տարհանվել է Վարդենիս: Սոթքի վրա դեռ կրակոցներ կան, բայց Նորաբակի, Կութի ուղղությամբ հակառակորդի կրակոցների ինտենսիվությունն ընկել է: Կան կրակոցներ, բայց խուճապային վիճակ չէ:-Սոթքի դիրքերում առաջխաղացում չկա, մնացածը՝ տեղեր կան, որ կապ չունենք: Կոնկրետ տեղեր, որտեղ որ ադրբեջանցիները դիրքային փոփոխություն ունեն, այս պահին եղած մեր տեղեկություններով, չկան:

-Գիշերը, հենց որ սկսվել է կրակը Սոթքի ու Նորաբակի ուղղությամբ, բնակչության տարհանումը կազմակերպել ենք: Բնակիչները տարհանվել են Վարդենիս քաղաք: Բայց տեղերում խուճապ չկա, մարդիկ ժամանակավոր տեղափոխվել են Մարտունի, Երևան: Դա անվանել փախուստ` չի կարելի:

-Քաղաքացիական անձանցից ունենք երեք թեթև վիրավորում, զոհեր չունենք: Զինվորականների մասով տվյալներ այս պահին չկան: Դպրոցը ռմբակոծվել է: Փորձել են նկարել, բայց չի ստացվել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս