Հեռախոսս լսում են․ Նա «նահանջ» հրաման տվող մարդ չէ․ Ջալավյանը՝ Քյոխը՝ Միքայել Արզումանյանի մասին

Արդեն հայտնել ենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության, ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։ Այսօր մամուլը գրեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել հայտնի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ցուցմունքի հիման վրա։

— Պարոն Ջալավյան, իրականությանը համապատասխանում են լուրերը, որ Դուք հարցաքննվել եք Միքայել Արզումանյանի գործով։
— Ո՛չ։

— Չե՞ք էլ ծանուցվել։
— Ո՛չ։

— Մամուլը գրում է, որ Արզումանյանին նոր առաջադրված մեղադրանքի հիմքը Ձեր ցուցմունքն է։
— Ով գրել է, սո՛ւտ է գրել։

-Դուք որևէ առնչություն չունե՞ք։
— Չէ՛, չէ։

— Իսկ դուք ինչպե՞ս կգնահատեք այս ամենը, արդյո՞ք «նահանջ» հրաման տվող էր Միքայել Արզումանյանը։
— Ի՞նչ նահանջի մասին է խոսքը։

— ՔԿ հաղորդագրության մասին է խոսքը, համաձայն որի՝ Արզումանյանը «Արեգա» բարձունքը և մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման է տվել։
— Իր մեղադրականում «Արեգայի» մասին խոսք չկա։ Ես չգիտեմ, տեղյակ չեմ, ծանոթ չեմ ՔԿ հաղորդագրությանը։

— Բայց կարո՞ղ էր նա «նահանջ» հրաման տալ։
— Չէ, ինքը նահանջ հրաման տվող մարդ չի։

— Իսկ, ըստ Ձեզ, սա քաղաքական որևէ ենթատեքստ ունի՞։
— Այս հեռախոսս լսում են։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս