Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շա հագործման հանձնել ամենաուշն այս տարվա սեպտեմբերին:
Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից՝ հավելելով,որ ներկայումս իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, զուգահեռ՝ նաև ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման շինաշխատանքները:
Պատերազմի հետևանքով Շուշի, Հադրութ քաղաքներից տեղ ահանվածների, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բնակարաններից 90-ը ՝ երկսենյականոց է, իսկ 18-ը՝ երեք սենյականոց:
Նյութի աղբյուր՝ www.facebook.com