Իրանի կառավարության խոսնակ.«Եվրոպացիները պետք է իրականացնեն ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունները»

ԻՐանի կառավարության խոսնակն ասել է.«Եվրոպական երկրները մտահոգություն հայտնելու փոխարեն ավելի լավ է իրականացնեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունները, որպեսզի ենթահող ստեղծվի ՀԳՀԾ-ի պահպանման համար»:

Երեքշաբթի օրը, տեսակապի ձևաչափով մամլո ասուլիսի ընթացքում, պատասխանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարության վերաբերյալ հարցին առ այն, որ ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների խшխшտումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ և Իրանը պետք է հավատարիմ մնա ՀԳՀԾ-ի բոլոր կետերին, Ալի Ռաբիին ասել է.«Իրանը դժգոհ է ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից իրակացված հանձնառությունների խախտման ու անհшվшտարմության կապակցությամբ»:

Անդրադառնալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այն հայտարարությանը, որ հնրավոր չէ վերադառնալ ՀԳՀԾ-ի նախնական վիճակին, Ռաբիին ասել է.«Միջուկային գործակալությունը տեխնիկական կառույց է և ակնկալվում է գործունեություն ծավալի իր պարտականությունների ու պատասխանատվությունների՝ մոնիտորինգի ու ստուգումների ոլորտում և չզբաղվի իր պարտականությունների ոլորտից դուրս գտնվող հարցերով»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս