Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ձևավորմանը: -«Է րմենիհшբեր»
«Մենք գոհ ենք Ադրբեջանի ու Հայաստանի ձեռնարկած քայլերից, որոնք ուղղված են նրանց միջև խնդիրների ուղիղ լուծմանը: Թուրքիան աջակցում է սահմանային խնդիրների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և տրանսպորտային միջանցքների բացմանն ուղղված կողմերի ջանքերին»։
Ըստ Էրդողանի՝ Անկարայի համար գոհացուցիչ է, որ մայիսի 24-ին տեղի է ունեցել հայ-ադրբբեջանական սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։
«Մենք էլ անկեղծաբար շարունակում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը,- հավելել է Էրդողանը, — որպես տարածաշրջանի ժողովուրդներ՝ մենք պետք է միասին կառուցենք ապագան: Ինչպես պատերшզմի, այնպես էլ խաղաղության ժամանակ մենք Ադրբեջանի կողքին ենք: Թուրքիան լիակատար աջակցում է այն մնայուն խաղաղությանը, որն Ալիևը ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»: