ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ միջուկային զենքից ազատ կարգավիճակից փաստացի հրաժարվելու մասին

Մոսկվայի մոտ հարցեր են առաջանում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության կապակցությամբ միջուկային զենքից ազատ կարգավիճակից փաստացի հրաժարվելու հետ կապված, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն, ։
«Բազմաթիվ հարցեր կան՝ այդ երկրների կողմից միջուկային զենքից ազատ կարգավիճակից փաստացի հրաժարվելու հետ կապված»,- շաբաթ օրը լրագրողներին ասել է Գրուշկոն։Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն վերջերս ավելի ու ավելի է շեշտը դնում միջուկային զենքի վրա՝ որպես զսպման տարր, եւ ակտիվորեն զարգացնում է համատեղ ռազմական առաքելությունների պրակտիկան։

«Սա նոր իրողություն է, որը մենք պետք է հաշվի առնենք։ Հարց է ծագում այդ պետությունների համար միջուկային բացասական երաշխիքների մասին»,- հավելել է փոխնախարարը։Գրուշկոն ընդգծել է, որ «բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, թե դաշինքի ընդլայնումն որքան էական է Ռուսաստանի Դաշնության անվտանգության հիմնարար շահերի համար»։ՆԱՏՕ-ին անդամակցության դեպքում Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունը զգալիորեն կթուլանա, ասել է Գրուշկոն։«Ֆինլանդիայի խորհրդարանին ուղղված իրենց ուղերձում երկրի նախագահը եւ վարչապետը հայտարարել են, որ այս քայլը կամրապնդի ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգությունը։ Ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ արդյունքը ճիշտ հակառակը կլինի, Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունը զգալիորեն կթուլանա»,- ասել է նա։ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ տասնամյակներ շարունակ Ֆինլանդիայի ռազմական անվտանգությունն ապահովվել է ռազմական չմիավորման քաղաքականությամբ, դրա վրա էր հիմնված այդ երկրի հեղինակությունը:

«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմավարական փոփոխություն է։ Այդ փոփոխությունը չի կարող առանց քաղաքական արձագանքի մնալ, ինչպես նաեւ՝ առանց ուժերի նոր կոնֆիգուրացիայի հետեւանքների մանրակրկիտ վերլուծության, որը կարող է ձեւավորվել դաշինքի հերթական ընդլայնման արդյունքում»,- լրագրողներին ասել է Գրուշկոն։Նա նշել է, որ Մոսկվայի պատասխան քայլերի մասին որոշումն «էմոցիաների հիման վրա չի ընդունվի»։ «Դա կլինի բոլոր գործոնների մանրակրկիտ ստուգաչափված վերլուծություն, որոնք ազդում են այս տարածաշրջանի անվտանգության իրավիճակի վրա»,- հավելել է փոխնախարարը։Նա հավելել է, որ շատ բան կախված է նրանից, թե ՆԱՏՕ-ի ինչպիսի ենթակառուցվածքներ կտեղակայվեն այդ տարածքներում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս