Բացառիկ կադրեր Շուշիի շուրջ վարվող մարտերից

«Մենք նոր ենք վերադարձել Շուշիից: Այնտեղ լուրջ մարտեր են ընթանում, իրավիճակը բարդ է: Բայց կա մեկ բան, որը հնարավոր չէ անտեսել: Լուսանկարում ներկայացված զրահատեխնիկան մտել է մարտի մեջ և սա նշանակում է, որ օդը հուսալիորեն փակ է,

Մեկ շաբաթ առաջ դժվար կլիներ նման բան պատկերացնել: Սա նշանակում է, որ Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական գերազանցությունը հետզհետե մարում է: Առաջնագծում գտնվող զինծառայողների տրամադրությունը բարձրացել է, քանի որ անօդաչու թռչող սարքերն այլևս իրենց գլխավերևում չեն: Այժմ նրանք կարող են շունչ քաշել և պլանավորել ապագա գործողությունները, ինչպես ասում են առաջնագծում գտնվող մեր ընկերները»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս