Ադրբեջանի ԱԺ նախագահը հայտարարել է , որ Ադրբեջանը հույս ունի խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքուն հույս ունի խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որը նոր լիցք կհաղորդի տարածաշրջանի երկրների զարգացմանը»։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահը նշել է, որ Բաքուն «խաղաղության և կայունության կողմնակից է», ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Կողմերը քննարկել են նաև ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս