Թուրքիան հրաժարվում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններից

Թուրքիայի իշխանությունները մերժել են ՆԱՏՕ-ի հրավերը՝ մասնակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններին: Դրանք ուղղված են դաշինքին միանալ ցանկացող երկրների և Անկարայի միջև առկա տարաձայնությունների լուծմանը: Թուրքիան դեմ է այդ երկու պետության անդամակցությանը։

Ըստ տեղեկության՝ հանդիպումը, որին պետք է մասնակցեին երեք երկրների ներկայացուցիչները և չեզոք միջնորդը ՆԱՏՕ-ից, նախատեսված էր չորեքշաբթի։ Թուրքիան, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցի բանակցությունների, քանի դեռ Հելսինկիից և Ստոկհոլմից կոնկրետ առաջարկներ չի ստացել անվ-տանգության հետ կապված մտահոգությունները նվազեցնելու վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան աղբյուրը թերթին ասել է, որ դաշինքի պաշտոնյաների միջնորդությամբ եռակողմ հանդիպումը դաշինքի «վերջնական նպատակն» է, որին դեռ պետք է հասնել:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս