Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի օրը հորդորել է Հունաստանին դուրս բերել իր զինnւժը Էգեյան ծովի կղզիներից՝ ասելով, որ եթե Աթենքը դա չանի , ապա Թուրքիան կդիմի այլ միջոցների:
Թուրքիան արդեն երկար ժամանակ կոչ է անում Հունաստանին ապшռшզմшկանացնել Էգեյան ծովի կղզիները՝ 1923 թվականի Լոզանի պայմանագրին համապատասխան՝ պնդելով, որ Աթենքի կողմից դա չանելը կասկածի տակ է դնում Թուրքիայի ինքնիշխանությունը: Աթենքը իր հերթին մերժել է Անկարայի պահանջները վկայակոչելով Հունաստանի իրավունքները այդ կղզիների նկատմամբ , այդպիսով պաշտպանելով իրեն և իր ազգային ինքնիշխանությունը։
«Մենք բլեֆ չենք անում , եթե Աթենքի քայլերը չհամապատասխանի մեր ասածների հետ , հետագա քայլերը կլինեն այլ կերպ», — Չավուշօղլու խոսքերը մեջբերում են հունական լրատվամիջոցները:
Չավուշօղլուն կրկնել է Անկարայի դիրքորոշումը, որ «միջազգային իրավունքի դեմ է Հունաստանի կողմից 1923 թվականի Լոզանի և 1947 թվականի Փարիզի խաղաղության համաձայնագրերի շրջանակներում իրեն պայմանականորեն տրված կղզիների կարգավիճակի չեղարկումը»:
Նշենք՝ Անկարան պնդում է, որ Հունաստանը ռшզմшկшնшցրել է Էգեյան ծովի իր 23 կղզիներից 16-ը, ինչը նա անվանում է միջազգային պայմանագրերի և միջազգային իրավունքի կnպտшգույն խախտում: