Թուրքական մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Սիրիայում նոր ռшզմшկшն գործողություն սկսելու հնարավորությունը, որի մասին օրերս հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: — «Է րմենիհшբեր»
Թեմայի շուրջ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել թուրքական հեղինակավոր լրատվամիջոցի անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերը համակարգող Չեթիներ Չեթինը:
Վերջինս նշում է, որ այս օրերին թուրքական ռшզմшկшն մեքենաները նախ հասել են թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Ադանա նահանգ, ապա տեղափոխվել սահմանամերձ շրջաններ:
«Նախապատրաստական աշխատանքների 90 տոկոսը ավարտին է հասցվել: Գործընթացի վերաբերյալ որոշումը պատկանում է Էրդողանին: Ռшզմшկшն գործողությունը սահմանափակվելու է Եփրատ գետի արևմտյան հատվածով: Թել Ռըֆաթը Թուրքիայի համար գլխացավանք է: Իսկ Եփրատից արևելք դրությունը այլ է: «Սիրիայի Ազատ բшնшկ» խմբավորման կազմում գտնվող արաբները ցանկանում են նաև Մանբիչը գրավել»,- նշել է Չեթինը:
Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս էր տվել, որի ընթացքում հայտնել էր Սիրիայում նոր ռшզմшկшն գործողություն կսկսեն առաջիկայում: