ԱՄՆ-ն կավելացնի իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում. Բայդենը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները կավելացնի իր ռազմական ներկայությունը ամբողջ Եվրոպայում։ Նրա ելույթը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։Բայդենը, մասնավորապես, նշել է, որ դաշինքը պետք է կարողանա ետ մղել սպառնալիքները բոլոր ուղղություններով՝ թե՛ օդում, թե՛ ցամաքում, թե՛ ծովում։

Բայդենը հավելել է, որ ԱՄՆ-ն F-35 կործանիչների երկու լրացուցիչ էսկադրիլիա է ուղարկում Եվրոպա, իսկ ավիակիրների թիվը, որոնք գտնվում են Իսպանիայում ամերիկյան բազայում, չորսից կավելանա վեցի։ Բացի այդ, Վաշինգտոնը Լեհաստանում կտեղակայի ԱՄՆ Զինված ուժերի բանակի 5-րդ կորպուսի (ցամաքային զորքերի) շտաբը, ընդգծել է նախագահը։Զորքեր Բալթյան երկրներում ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Բալթյան երկրներում ռոտացիոն զորքերի թիվը, ասել է Բայդենը։

«Մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր ռոտացիոն ուժերը Բալթյան երկրներում»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Այդ կապակցությամբ նա նշել է, որ ԱՄՆ-ն ռոտացիոն սկզբունքով կապահովի «լրացուցիչ բրիգադի» առկայությունը Ռումինիայում, այն կներառի 3000 զինվորական և 2000 այլ աշխատակից/ՀՕՊ Իտալիայում և Գերմանիայում«Մենք պատրաստվում ենք լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ տեղակայել Գերմանիայում և Իտալիայում»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։Դաշինքի պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը Իսպանիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունիսի 28-ին և կտևի մինչ հունիսի 30-ը։ Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդումը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս