Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը:
Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:«Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի:
Նշենք, որ Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել: