ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժել է Ռուսաստանի ներկայացրած բանաձևը Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության շուրջ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթին կողմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը, դեմ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Անվտանգության խորհրդի մյուս պետությունները ձեռնպահ են մնացել։
Մոսկվայի ներկայացրած փաստաթղթով առաջարկվում էր ստեղծել հանձնաժողով, որի կազմի մեջ կմտնեին Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր Ռուսաստանի պնդումները ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ՝ կապված ուկրաինական տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության հետ։
Ըստ Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի՝ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնք աշխատում են հօգուտ Պենտագոնի։